Մեր մասին

MM Leader - հուսալի, հիմնական, հավատարիմ…
ՄՄ Լիդերը հուսալի գործընկեր է լոգիստիկայի, բետոնի արտադրության և մասնագիտացված սարքավորումների ոլորտում, որն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ։ Մեր ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին և այդ ժամանակվանից ի վեր մենք կայուն աճ ենք գրանցում՝ ընդլայնելով մեր լոգիստիկան և ծառայությունների շրջանակը։ Մենք կարճ ժամանակահատվածում կարողացել ենք զբաղեցնել շուկայում զգալի դիրքեր և ձեռք բերել հուսալի գործընկերներ։
Մեր աշխատանքի ոլորտներն են՝
Միջազգային և տարածաշրջանային բեռնափոխադրումներ - մենք իրականացնում ենք բեռնափոխադրումներ ինչպես Հայաստանի տարածքում (Երևան և հարակից շրջաններ), այնպես դեպի արտերկներ (օրինակ՝ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ), երաշխավորելով արագ և անվտանգ առաքում։
Հատուկ տեխնիկայի վարձույթ - մենք ունենք բետոնապոմպերի, բետոնախառնիչների, ինքնաթափ մեքենաների, բեռնիչների և այլ մասնագիտացված շինարարական սարքավորումների լայն տեսականի։
Բետոնի արտադրություն - մենք ոչ միայն կարող ենք տրամադրել հատուկ տեխնիկա շինարարության համար, այլ նաև ունենք բետոնի արտադրություն, ինչը թույլ է տալիս մեզ վերահսկել որակը, կրճատել մատակարարման ժամկետները և ապահովել անվտանգ առաքում։։
Ինչու՞ ընտրել MM Leader-ը
- Որակի վերահսկողություն բոլոր փուլերում՝ բետոնի պատրաստումից, մինչև մատակարարում, տեխնիկայի տրամադրում և տեղադրում։
- Հատուկ տեխնիկայի բազա՝ կարիք չկա փնտրել այլ մատակարարների, այն ինչ անհրաժեշտ է ձեզ՝ մենք ունենք։
- Արդյունավետություն և պատասխանատվություն՝ մենք աշխատում ենք խոստացված ժամկետների և պայմանագրերի համաձայն։
- Անհատականացված մոտեցում՝ մենք վերլուծում ենք հաճախորդի կարիքները, հնարավոր ռիսկերը և բեռնափոխադրումների դեպքում երթուղու պայմանները և առաջարկում ենք օպտիմալ լուծումներ։
- Փորձ և հուսալիություն՝ ունենք 10000-ից ավելի գոհ հաճախորդ, տասնյակ գործընկերներ, հանդիսանում ենք մի շարք ընկերությունների հիմանկան գործընկեր։ Յուրաքանչյուր գործընկերոջ ցուցաբերում ենք առանձնակի մոտեցում։ Ցանկացած իրավիճակում կայացնում ենք հարմար երկկողմանի որոշում՝ հաշվի առնելով գործընկերների նկատառումները և չբարդացնելով աշխատանքի ընթացքը։
Մեր նպատակը պարզապես բեռների փոխադրումը կամ բետոնի մատակարարումը չէ. մենք ձգտում ենք դառնալ կայուն, ռազմավարական գործընկեր, որին կարող եք վստահել նույնիսկ ամենադժվար պահերին: Մենք ապագան տեսնում ենք կայուն զարգացման մեջ և աշխատում ենք այն իրականացնելու ուղղությամբ՝ այսօր։
MM Lider-ը ձեր հուսալի գործընկերն է բեռնափոխադրումների և շինարարության մեջ։











