Բետոնապոմպի վարձակալություն
Շինարարական գործընթացը հեշտացնելու համար օգտագործվում են տարատեսակ տեխնիկաներ։ Շինարարության մեջ ամենակարևոր և շատ օգտագործվող նյութերից է բետոնը և այստեղ առանձնահատուկ տեղ են գրավում սարքավորումները, որոնք ապահովում են բետոնի մատակարարումը։
Բետոնն արագ կարծրացող նյութ է, ուստի դրա հետ աշխատող տեխնիկան պետք է ունենա մի շարք առանձնահատկություններ, որոնք թույլ կտան չբախվել այս խնդրի հետ։
ՄՄ Լիդեր ընկերությունը առաջարկում է բետոնապոմպի վարձակալություն մեծ և փոքր շինհրապարակներում՝ շահավետ պայմաններով։ Ուղարկեք մեզ օնլայն հայտ, մենք հնարավորինս արագ կկապնենք ձեր հետ։ Շինարարական ընկերություններին մենք առաջարկում ենք լավագույն պայմմանները։
Բետոնապոմը շարժական սարք է, որն ապահովում է թարմ բետոնի մատակարարումը բետոնախառնիչից դեպի օգտագործման վայր, ինչի շնորհիվ դոոք խնայում եք ժամանակ և ռեսուրսներ։
Խողովակաշարային համակարգը և բաշխման բումը ի վիճակի են ուղղահայաց և հորիզոնական տեղափոխել բետոնե խառնուրդը, միաժամանակ ապահովելով բարձր արտադրողականություն։
Բետոնապոմպի բումը (стрела) ունի պտտվող մեխանիզմ, որը պտտվում է 360°-ով: Սա հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ կերպով լցնել լուծույթը ճիշտ տեղում:
Բետոնի մատակարարման այս տարբերակի առավելությունները ձեռքով կամ վերամբարձ կռունկով լցնելու համեմատ
- Բետոնապոմպի հիմնական առավելությունը՝ աշխատանքի արագությունն է, որը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ձեռքով տեղափոխելը: Արագությունը ապահովվում է շարժական բումի շնորհիվ, վերամբարձ կռունկ չի կարող նման կերպ արագ և ճշգրիտ հասցնել բետոնը անհրաժեշտ վայր։
- Բացի այդ, խողովակաշարը ունի լրացուցիչ ջերմամեկուսացում, իսկ ցուրտ ժամանակ ջրի գոլորշին կարող է օգտագործվել մատակարարման ընթացքում բետոնը տաքացնելու համար: Ձեռքով կամ կռունկով լցնելիս այս հնարավորությունը բացակայում է, բետոնե խառնուրդը արագ սառչում է և կարող է դառնալ ոչ պիտանի օգտագործման համար:
- Կռունկի համեմատ բետոնապոմպն ունի կոմպակտ չափսեր։ Այն շատ տեղ չի զբաղեցնում շինհրապարակում և արագաշարժ է: Ինչը նույնպես մեծ առավելություն է ։
- Երկարությունը կազմում է 37 մետր։
MM Leader-ը առաջարկում է վարձակալությամբ նաև այլ շինարարական տեխնիկա՝ բետոնախառնիչ, բեռնիչ, ինքնաթափ և այլն:
Գները
Երկարություն՝ 37մ, 1խմ-ից մինչև 20 խմ լցնելու դեպքում - 70․000 դր․
Երկարություն՝ 37մ, 1խմ-ի համար 3․000 դր․