Բեռնափոխադրումներ
Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ
Բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՄՄ Լիդեր ընկերության միջոցով։ Մենք չենք անտեսում մեր պատվիրատուների կարծիքները և ցանկությունները, յուրաքանչյուր բեռ տեղափոխվում է համապատասխան կանոնների:
Մեր ընկերության շնոհիվ ձեր բեռները կտեղափոխվեն արագ և ապահով։ Մեր մոտ աշխատում են իրենց գործի գիտակ վարորդներ, որոնք գերազանց տիրապետում են տարածաշրջանի ճանապարհային իրավիճակներին, քաջատեղյակ են հարևան երկրների վարորդական պայմաններին և ճանապարհներին, պահպանում են երթևկության և ճանապարհային նորմերը։ Նրանց շնորհիվ է, որ ձեր բեռները հասնում են ձեզ՝ արագ և ապահով։
Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնում ենք դեպի՝ Չելյաբինսկ, Եկատերինբուրգ, Ուֆա, Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, Կրասնոդար, Պյատիգորսկ
Նշենք, որ MM Leader ընկերության բոլոր մեքենաները կարող են տեղափոխել հրավտանգ բեռներ՝ քիմիական թույլատրելիության սահմաններում։
Միջազգային բեռնափոխադրումներ
Միջազգային բեռնափոխադրումներում ունենք մեծ փորձ, իրականացնում ենք բեռնափոխադրումներ Երևանից դեպի Բելառուս, Ղազախստան (Կարագանդա) և Վրաստան և հակառակ ուղղությամբ։
Ունենք ինչպես հայ, այնպես էլ և՛ ռուս, և՛ վրացի, բելառուս գործընկերներ, որոնց հետ գտնվում ենք տևական մնայուն աշխատանքային հարաբերությունների մեջ՝ գոհ լինելով երկուստեք։
Ներմուծված և արտահանված բեռներից են՝
- Ջերմային՝ մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, ծովամթերք, մսամթերք և այլն․
- Շինմատերիալներ՝ ամրաններ, ներկեր, սոսինձներ, կապաններ․
- Առանձնակի հետաքրքրություն և ներկրման մեծ փորձ ունենք փայտի և փայտյա բազմազան տեսականու հետ․
Մեր առավելությունները:
-
Հուսալի գործընկերներ — Մենք համագործակցում ենք հուսալի միջազգային գործընկերների հետ, ինչը թույլ է տալիս մեզ ապահովել բեռնափոխադրումների արագությունը և ապահովությունը
-
Ճշգրտություն և հուսալիություն — մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և երաշխավորում ենք բեռի ժամանակին առաքումը, ինչպես նաև դրա անվտանգությունը ճանապարհին:
-
Անհատական մոտեցում — մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ տրամադրելով ճիշտ խորհուրդներ և լուծումներ, լսելով և ըմբռնելով յուրաքանչյուր ցանկություն։
Բեռնափոխադրումներ Երևանում և մարզերում
Բեռնափոխադրումներ Երևանում և մարզերում
Մեր ընկերությունը մատուցում է պրոֆեսիոնալ բեռնափոխադրման ծառայություններ Երևանում և Հայաստանի ողջ տարածքում: Մենք հպարտ ենք, որ երկար տարիներ՝ հաջողությամբ զբաղվում ենք տարբեր բեռնափոխադրումների կազմակերպմամբ և մեր փորձը թույլ է տալիս երաշխավորել մեր ծառայությունների հուսալիությունն ու որակը:
Մենք առաջարկում ենք`
- Բեռնափոխադրումներ Երևանում՝ մենք իրականացնում ենք արագ և արդյունավետ բեռնափոխադրումներ Երևանի տարածքում: Անկախ ձեր բեռի չափից, մենք կապահովվենք դրա անվտանգ և ժամանակին առաքումը:
- Տարածաշրջանային բեռնափոխադրումներ՝ մեր ընկերությունը մասնագիտացած է միջտարածաշրջանային բեռնափոխադրումների մեջ: Մենք պատրաստ ենք ձեր բեռը հասցնել Հայաստանի ցանկացած անկյուն՝ ապահովելով առաքման օպտիմալ ժամկետներ և պայմաններ:
- Պրոֆեսիոնալ վարորդներ՝ մեր վարորդները փորձառու մասնագետներ են, ովքեր գերազանց տիրապետում են Հայաստանի ճանապարհային պայմանները և խստորեն հետևում են ճանապարհներին անվտանգության կանոններին:
MM Leader - միջազգային բեռնափոխադրումներ
MM Lider ՍՊԸ-ն հիմնադրվել է 25․12․2020թ․ և շարունակում է իր գործունեությունը մինչ օրս:
Մենք կատարելով բեռնափոխադրումեր սեղմ ժամկետներում, ստանձնել ենք մեր ուրույն տեղը այս ծանրաբեռնված շուկայում՝ գտնվելով լավագույների մեջ, ձեռք բերելով հուսալի գործընկերներ։
Մեր ընկերության կարգախոսն է՝ հուսալի, հիմնական, հավատարիմ…
Տարվա փորձ
բեռնափոխադրումներ
գոհ հաճախորդներ
վստահելի գործընկերներ
Կապ մեզ հետ
Բլոգ
04.10.2023
Scania ընկերությունը ներկայացրել է ինքնավար բեռնատարի կոնցեպտը
Բեռնատար ավտոմեքենաների Շվեդական արտադրող Scania — ն ներկայացրել է իր ապագա ինքնավար տրանսպորտային միջոցի՝ Scania AXL կոնցեպտուալ մոդելը, գրում է "Բեռնատարներ և ճանապարհներ" պորտալը սեպտեմբերի 26-ին:Ինչպես հայտնել են ընկերությունում, տվյալ բեռնատար կոնցեպտ-մեքենան կենտրոնացած է քարհանքերում, հանքերում եւ խոշոր փակ շինհրապարակներում օգտագործման վրա, այսինքն՝ այն պայմաններում, որոնք օպտիմալ են լիովին ինքնավար տրանսպորտի օգտագործման համար: Մշակողների կարծիքով ՝ նման տեխնիկայի կիրառումը տրանսպորտային օպերատորներին թույլ կտա կարգավորել բեռների փոխադրման գործընթացը, բարձրացնել դրանց աշխատանքի տնտեսական արդյունավետությունը, ինչպես նաև նվազեցնել շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցությունը: Scania-ում պարզաբանել են, որ տվյալ կոնցեպտուալ մոդելի նախագծման հիմքում դրված է նախկինում իր արդյունավետությունն արդեն ապացուցված մոդուլային սկզբունքը, որին հետեւում են ընկերության ինժեներները նորարարական տեխնիկայի մշակման ժամանակ: Այսպիսով, Scania AXL-ի նախագծման մեջ բացակայում է վարորդի համար ավանդական խցիկը, այն փոխարինվում է հատուկ խելացի առջևի մոդուլով։ Այլ տեխնիկական առանձնահատկություններից հարկ է նշել Կոնցեպտ-մեքենայի շարժիչը, որը, մշակողների խոսքով, աշխատում է առավելապես վերականգնվող կենսավառելիքով: Վերջին գործոնը թույլ է տալիս նվազագույնի հասցնել տրանսպորտային միջոցների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Scania-ում ընդգծել են նաև, որ տեխնիկական բնութագրերով և դիզայնի առանձնահատկություններով մոդելը օպտիմալ կերպով համապատասխանում է շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում աշխատանքային ծանր պայմաններին:"Scania AXL կոնցեպտուալ բեռնատարով մենք զգալի քայլ ենք կատարում ապագայի խելացի տրանսպորտային համակարգերի ստեղծման ուղղությամբ, որտեղ ինքնավար կառավարմամբ մեքենաները նշանակալի տեղ կզբաղեցնեն", — ներկայացված զարգացումը մեկնաբանել է Scania-ի նախագահ և գործադիր տնօրեն Հենրիկ Հենրիկսոնը:
04.10.2023
Volvo-ի առաջին էլեկտրաքրոսովերը կդառնա աշխարհի ամենաանվտանգ մեքենան
Էլեկտրական Volvo XC40-ի բարձր պասիվ անվտանգությունն ապահովում է արտամղված ալյումինից պատրաստված հատուկ շրջանակ, որի ներսում տեղադրված է մարտկոց, որը զբաղեցնում է սրահի հատակի տակ գտնվող գրեթե ամբողջ տարածքը:Բացի այդ, նման սխեման նվազեցնում է մեքենայի ծանրության կենտրոնը և նվազեցնում շրջվելու վտանգը։ Էլեկտրամոբիլի թափքի շրջանակի առջևի և հետևի մասերը լրացուցիչ ամրացված են։ Դրանց մեջ ինտեգրված են երկու էլեկտրական շարժիչներ, որոնք պտտում են երկու առանցքները։ Սա պետք է բարելավի բախման ժամանակ մարմնի ուժային կառուցվածքի վրա բեռի բաշխումը: Էլեկտրական XC40 - ը նաեւ կդառնա ապրանքանիշի առաջին մոդելը, որը հագեցած է Advanced Driver Assistance Systems (ADAS) ակտիվ անվտանգության համալիրով ՝ մոդուլային համակարգ, որն իր մեջ ներառում է բազմաթիվ ռադարներ, տեսախցիկներ եւ ուլտրաձայնային սենսորներ: Ապագայում դրա հիման վրա նախատեսվում է ստեղծել լիարժեք ավտոպիլոտ։ Էլեկտրական էլեկտրակայանով Volvo XC40-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ ընկերությունը խոստացել էր լրացուցիչ մանրամասներ հայտնել նոր քրոսովերի մասին։
Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․